2018թ. մայիսից ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո մինչ օրս Զոհրաբ Մնացականյանը կատարել է 23 աշխատանքային և պաշտոնական այցեր։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի20-ին,  լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն՝ ամփոփելով անցնող տարին:

«Զոհրաբ Մնացականյանն այս ընթացքում ունեցել է մոտ 150 հանդիպումներ, որոնցից  53-ն արտաքին գործերի նախարարների հետ, 10-ը՝ միջազգային կառույցների ղեկավարների», - ասաց Աննա Նաղդալյանը: