«Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միությունը» այս պահին Արցախի հանրապետության Ազնավուրի հրապարակում բողոքի ակցիա է իրականացնում՝ ի աջակցություն ՀՀ երկրորդ նախագահի։
«Դիմում ենք, որ անհապաղ ազատ արձակեն Ռոբերտ Քոչարյանին, եթե հարկ լինի, մենք այստեղից կարող ենք ոտքով հասնել Երևան և ստիպել, որ ազատեն մեր նախագահին»,- այս մասին հայտարարեցին հավաքվածները և սկսեցին վանկարկել․ «Ազատություն, ազատություն մեր ղեկավարին»։
Հավաքվածները պնդում են, որ թե' Եվրոպան և թե' Հայաստանի հազարավոր բնակիչներ Ռոբերտ Քոչարյանի կողքին են։
«Ով չգիտի, թե ինչ է տեղի ունեցել 1991-95 թվականներին, նա չի կարող մեզ հասկանալ, մենք լիահույս ենք, որ ամանորին մեր նախագահը կլինի իր ընտանիքի անդամների կողքին»,- իր ելույթում ընդգծեց Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը։
Հատկանշական է, որ ցուցարարների մեծ մասի ելույթները ռուսերեն են։