Ինչպես արդեն նշել էինք՝ Երևանի ավագանու այսօրվա նիստը բավականին լարված է ընթանում և Հայկ Մարության- Դավիթ Խաժակյան բանավեճին արդեն ավագանու մյուս անդամներն են խառնվում:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը միջամտեց բանավեճին և դիմելով Խաժակյանին, ասաց. «Դավիթ ջան, հերիք է էլի, շոուն ու լրագրողների համար արված հայտարարությունը աշխատանքի հետ խառնեք, իսկականից արդեն հերի՛ք է»:
Պատասխանելով Աբգարյանին, Խաժակյանը նկատեց. «Մարդ վատացա՞վ»: Իզաբելլա Աբգարյանը հակադարձեց. «Մարդը ձեզ մոտ է վատացել, շատ բան չենք ուզում ասենք, իսկականից հերի՛ք ա»:
«Լույս» խմբակցության մյուս անդամը բղավեց. «Ժողովուրդ, հասե՛ք, էդ ձեզ թվում ա, որ կարող եք մեր աշխատանքը զրոյացնե՞լ»:
«Ես որ սկսեմ իմ անվճար աշխատածները նշել, շատ տխուր բան կստացվի»,- հավելեց Իզաբելլա Աբգարյանը, որին պատասխանելով, Խաժակյանն ասաց, որ աշխատավարձերի հետ կապված գիծը առաջինը Մարությանն է գծել, ոչ թե իրենք: