Ղազախստանի ՆԳՆ-ն արձագանքել է Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի գործով հետախուզվող Նարեկ Գուրուրյանի ֆեյսբուքյան տեսաուղերձին: Այս մասին գրում է Tengrinews.kz-ն՝ վկայակոչելով ՆԳՆ ներքին և արտաքին հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար Ալմաս Սադուբաևին:
Իրավապահների տվյալներով՝ Կարագանդայում խուլիգանական գործողությունների և 23-ամյա տղամարդու սպանության կասկածանքով մինչ օրս 8 մարդ է ձերբակալվել, կասկածյալներից մեկի՝ քաղաքացի Գուրուրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
«Հետախուզման գործի շրջանակում ոստիկանական խումբը եղել է հետախուզվողի հնարավոր գտնվելու վայրերում: Համացանցում նրա տեսաուղերձի հայտնվելուց ու իրավապահներին հանձնվելու պատրաստակամություն հայտնելուց հետո կասկածյալի հարազատներին են փոխանցվել մեր աշխատակիցների կոնտակտները: Սակայն առ այսօր որևէ մեկը կապի դուրս չի եկել»,-նշել է ՆԳՆ ղեկավարը: