ՀՀ հատուկ քննչական ծառայությունը BBC-ի ռուսական ծառայությանը որևէ տեղեկատվություն չի տրամադրել «Մարտի մեկի» գործի հետ կապված։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։
«Դեռևս 04.07.2019թ.-ին նրանք հարցում էին ուղարկել ՀՔԾ Մարտի 1-ի գործով որոշ տեղեկություններ ճշտելու նպատակով, սակայն 09.07.2019 թ․-ին ՀՔԾ-ից նրանց պատասխանել են, որ նրանց հարցերի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրվել՝ նախաքննության շահերից ելնելով»,- հայտնեցին ՀՔԾ լրատվականից։
Դատախազությունից հետաքրքրվեցինք, արդյոք ուսումնասիրության առարկա դառնալու է, թե ի՞նչ հանգամանքներում են գաղտնի փաստաթղթերը հայտնվել օտարերկրա լրատվամիջոցի տրամադրության տակ, սակայն այնտեղից հայտնեցին, որ չեն մեկնաբանում։