Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին:
Գործող Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովը վարչապետ չի ընտրում, այլ «ՀՀ նախագահը խորհրդարանի ձեւավորումից անմիջապես հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին»:
Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո 15-օրյա ժամկետում: