Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրակարգային հարցերից մեկը ԱԺ նախագահի ընտրությունն էր: Միակ թեկնածուն «Իմ քայլը» խմբակցությունից առաջադրված Արարատ Միրզոյանն էր:
Իր ելույթի սկզբում Միրզոյանը շնորհակալություն հայտնեց «Իմ քայլի» անդամներին՝ բարձր վստահության և Ազգային ժողովի նախագահի պատասխանատու պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու համար:
Միրզոյանի ելույթից հետո պատգամավորները հարցեր ուղղեցին նրան և հանդես եկան ելույթներով, որից հետո տեղի ունեցավ փակ քվեարկության:
Քվեարկության արդյունքները ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:
Ազգային ժողովի բոլոր 132 պատգամավորները մասնակցել են քվեարկությանը: Նրանցից 131-ը կողմ է քվեարկել, դեմ չի եղել ոչ մեկը: Մեկ պատգամավորի ձայն անվավեր է ճանաչվել