Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նոր նշանակումներ են կատարվել:

Սահակ Սարգսյանը նշանակվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ:

Արմեն Պապիկյանը նշանակվել է․

  • Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար,
  • Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Վիեննա):