Կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում գտնվող Varks.am ունիվերսալ վարկային կազմակերպության մասնաճյուղերից մեկում։ ԼՈւՐԵՐ․com-ը Դեպքի վերաբերյալ մանրամասներ փորձեց ստանալ Varks.am ունիվերսալ վարկային կազմակերպությունից, որտեղից մեզ փոխանցեցին, որ գործը նախաքննության ընթացքում է, որևէ բան ասել չեն կարող, այս պատասխանով արդեն իսկ հաստատելով, որ դեպք է տեղի ունեցել։
Մեզ հետ զրույցում ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանըտեղեկացրեց, որ երեկ՝ ժամը 19։40-ի սահմաններում, կողոպուտի դեպք է գրանցվել․ «Անհայտ աձը վճարում կատարելու նպատակով մտել է Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում գործող Varks.am ունիվերսալ վարկային կազմակերպության մասնաճյուղ, մագլցել սպասարկման տաղավարի վրայով, անցել դրամարկղի մոտ։ Տաղավարի ստորին հատվածում դրված դարակի մետաղյա դրամարկղը բացելով, այնտեղից բացահայտ հափշտակել է դարակում առկա ողջ գումարը»,-ասաց նա՝ նշելով, որ վնասի չափը պարզվում է, նախապատրաստվում են նյութեր։Ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կողոպտիչին և գողացված գումարները հայտնաբերելու ուղղությամբ։
Ըստ տեղեկությունների՝ կողոպուտ կատարած անձը հանցագործություն իրականացնելու ժամանակ այնտեղ գտնվողներին ասել է, որ ինքը ոչ ոքի չի ուզում վնասել, պարզապես «ինքը Ֆանտոմասն է» և իրեն գումարն է անհրաժեշտ։
Սոնա Հարությունյան