Սեպտեմբերի 27-ին խոշոր չափի գումարի կողոպուտի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 06:50-ի սահմաններում 4 անհայտ անձինք, որոնցիցի մեկը՝ դիմակավորված, մոտեցել են Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի 1–ին նրբանցքի 5-րդ տան բնակիչ Գագիկ Ս.-ին, ով այդ պահին փարձել է իրեն պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայի շարժիչը միացնել և կյանքի համար ոչ բռնություն կիրառելու միջոցով նրանից հափշտակել են նրա մոտ եղած 30 հազար ԱՄՆ դոլարը:
Փաստի առթիվ ստեղծվել է քնչական խումբ, որտեղ էլ ՀՀ քր օր-ի 175 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: