Մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը։
Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ դատարանը ՀՔԾ-ի միջնորդությունը չի քննել և այն, որպես այդպիսին, դառնում է առարկայազուրկ։
«Եթե դատարանը բավարարեց կալանքի երկարացման միջնորդությունը՝ այն իր մեջ ներառում է գրավի միջնորդություն և, համապատասխանաբար, առանձին գրավ քննարկելը դառնում է անիմաստ, իսկ եթե մերժեց ՀՔԾ միջնորդությունը՝ գրավի միջնորդությունը մինչև հունվարի 20-ը կլինի առարկայական»,-ասաց Օրբելյանը։
Խոսելով տպավորությունների մասին՝ Արամ Օրբելյանը կարծիք հայտնեց, որ տպավորությունները դատարանում միշտ էլ կարող են խաբուսիկ լինել, դատավորի բարյացակամ կամ ոչ բարյացակամ վերաբերմունքը որևէ կերպ չի կարող ազդեցություն ունենալ վերջնական ակտի վրա, որովհետև ենթադրվում է, որ ակտը պետք է հիմնված լինի առկա փաստաթղթերի հիմնավորումների և հետազոտված նյութերի հիման վրա։
Մանրամասները՝ 24news.am-ի տեսանյութում։