«Փաստ» թերթը գրում է.
«ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Արթուր Պողոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Այն ներկայացվել է 2019թ. հունվարի 14–ին:
Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ հայտարարատու անձի դրամական միջոցները 2018թ. կազմել են 10 900 000 ՀՀ դրամ, 48 000 ԱՄՆ դոլար եւ 33 000 եվրո: Արթուր Պողոսյանի եկամուտների հանրագումարը նշված հարկային տարում կազմել է 9 591 303 ՀՀ դրամ: Այս եկամուտը գոյացել է երեք աշխատավարձերի հանրագումարից, որոնք համապատասխանաբար կազմել են 3 163 183 ՀՀ դրամ, 596 647 ՀՀ դրամ եւ 5 831 473 ՀՀ դրամ: Հրապարակված փաստաթղթում անշարժ եւ շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Նշենք, որ Արթուր Պողոսյանը Վարչական վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակվել 2018թ. ապրիլին: Մինչ այդ եղել է ՀՀ վարչական դատարանի դատավոր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում