«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ մոտ օրերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական է նշանակվելու Զոհրապ Եգանյանը, ով նախկինում Գյումրիի քաղաքապետի, ապա՝ ԿԳ նախարարի մամուլի խոսնակն էր, հետո՝ օմբուդսմենի եւ Գեղարքունիքի մարզպետի խորհրդականը:
«Մեր աղբյուրները պնդում են, որ Եգանյանի՝ ֆեդերացիա տեղափոխվելու նպատակը վերջին ամիսներին այնտեղ կատարված հսկայական աշխատանքը հանրությանն ավելի ինտենսիվ ներկայացնելն ու հայկական ֆուտբոլի PR-ի մակարդակը բարձրացնելն է: Ֆուտբոլը մեզանում ամենազգացմունքային ոլորտներից է, որտեղ հավաքականի լավ խաղից է կախված հանրության վերաբերմունքը ֆուտբոլային ոլորտի պատասխանատուների նկատմամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում