Այս գիշեր Բագրատաշենում բողոքող քաղաքացիները մեքենաներով ու բեռնատարներով փակել են միջպետական ճանապարհը: Նրանք դժգոհում են, քանի որ 2019թ. հունվարի 1-ից ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները երրորդ երկրներից կկարողանան առանց մաքսային վճարների առավելագույնը մինչև 500 եվրոյին համարժեք գումարի և 25 կգ ընդհանուր քաշով ապրանքներ ներմուծել։

«Ուղարկեք Նիկոլին, թող տենա»,- տեսանյութում լսվում է բողոքի ակցիայի մասնակիցների հորդորը:

Նշենք, որ խոսքը վերաբերում է անձնական օգտագործման համար ներմուծվող ապրանքներին, որոնք ներմուծում են վերգետնյա տրանսպորտով՝ ավտոմեքենաներով, ավտոբուսներով կամ գնացքով։