«Ճաշակեցի և՛ քեն, և՛ ոխ: Հայտնի երգի բառերը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ մեջբերեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն՝ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս:
«100 օրերի ընքացքում տվել եմ 170 շինթույլատվություն, 20-22 քանդման թույլատվություն, ինչպես նաև էսքիզային նախագծերի հաստատումներ եղել: Այսինքն՝ այն, ինչ վերաբերում է նախագծային բլոկին, ես շատ ուրախ եմ, որ շատ ակտիվ շարժ կա այդ հարցում: Սա նշանակում է, որ Երևանում շատ շուտով ակտիվ շինարարություն կսկսվի հատկապես բնակելի ոլորտում»,-ասաց Մեսչյանը: