«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի շենքի փլուզված պատը վերականգնելու համար ստորագրվելու է եռակողմ պայմանագիր:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Պայմանագիրը ստորագրելու են կառուցապատողը, երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը և ՀՀ մշակույթի նախարարությունը: Կառուցապատողը՝ իտալացի ճարտարապետ Լուչիո Պեցցին տրամադրելու է 14 մլն ՀՀ դրամ, ով կգա Իտալիայից և կներկայացնի կառույցի վերականգնման նախագիծը»,- շեշտեց Մեսչյանը և հավելեց, որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենքի հարցը, որը գտնվում է Արամի, 23 հասցեում, արդեն փակված է:

Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանն այդ հարցին որևէ առնչություն չունի: