2021-ին Սյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի կարիքների համար պետբյուջեից ծրագրվում է հատկացնել 890 մլն 930 հազար 560 դրամ: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային, ինչպես նաեւ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Սյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի վարչակազմի ղեկավարի տեղակալ Երեմ Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ այդ միջոցները կտրամադրվեն 8 միջոցառումներից բաղկացած 3 ծրագրերի իրականացման համար: