ՀՀ կառավարությունը Կրթության և գիտության նախարարությանը հատկացրեց 8 միլիոն 950 հազար դրամ' «Ուսուցչի օր» տոնի կապակցությամբ ուսուցիչների մեծարման և արժևորման երեկո կազմակերպելու նպատակով:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ հիմնական միջոցառումները տեղի կունենան հոկտեմբերի 5-ին' ժամը 17:00-ին Մատենադարանին հարող տարածքում: