Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2019թ. հունվարի 24-ի հերթական նիստում հաստատվել է ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք տվող ընտանիքի անապահովության սահմանային միավորի, ինչպես նաև ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության չափերի վերաբերյալ որոշման նախագիծը: 

2019 թվականին ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության չափերը մնում են անփոփոխ, դրանց վճարումներն ընթանալու են նույն կարգով: Առաջիկայում կսկսվեն 2019թ. հունվար ամսվա ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության տրամադրման աշխատանքները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին