Այսօր հայ մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ եւ ՀԽՍՀ պետական և միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-րդ տարեդարձն է: Հոբելյանի առթիվ լեգենդար մաեստրոյին է այցելել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Շնորհավորելով Տիգրան Մանսուրյանին ծննդյան տոնի առթիվ՝ ԲՀԿ առաջնորդը բարձր է գնահատել նրա ավանդը հայ երաժշտարվեստի զարգացման և տարածման գործում, մաղթել քաջ առողջություն և երկար տարիների ստեղծագործական աշխատանք: