«Հրապարակ» թերթը գրում է.
«Պատրաստվո՞ւմ է արդյոք Հրանտ Մարգարյանին փոխարինած ՀՅԴ Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Կանադայից մշտական բնակության տեղափոխվել հայրենիք․ երեկ անձամբ Խաչատուրյանից հետաքրքրվեցինք՝ հիշեցնելով, որ տարիներ շարունակ Բյուրոյի նստավայրը եղել է Երեւանը, եւ ներկայացուցիչներն ապրել են Հայաստանում, այդ թվում՝ իրանահայ Հրանտ Մարգարյանը։ Պարոն Խաչատուրյանը նախ սրբագրեց մեզ, թե դա եղել է ոչ թե ներքին պահանջ, այլ «համախոհություն», ապա չբացառեց իր վերադարձը՝ ասելով․ «Անկեղծորեն, մի քիչ ժամանակ է պետք ճշտելու, բայց շատ ժամանակ եմ հոս լինելու, կասկած չկա, ադոր համար է, ամեն դեպքում՝ Բյուրոյի նստավայրը չի փոխվելու»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում