«Պարոն Մարգարյանը ոչ իրատեսական գնահատական է տվել»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն, անդրադառնալով ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի այն հայտարարությանը, թե իրենք նոր իշխանություններին տուն են ուղարկելու և ստանձնելու են երկրի ղեկավարությունը:
«Իհարկե, ՀՀ քաղաքացիները կորոշեն՝ որ քաղաքական ուժը կլինի հաջորդ իշխանությունը և չի բացառվում, որ դա լինենք նորից մենք և չի էլ բացառվում, որ չլինենք: Դեռ վաղաժամ է այդպիսի գնահատականներ տալ»,-ասաց ԱԺ նախագահը:
Հարցին՝ ի՞նչ գնահատական կտա այն հայտարարությանը, որ նոր իշխանությունը չի կարողանում լուծել իր առջև դրված խնդիրները, Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ չի կիսում այդ կարծիքը: