«Եռաբլուր» պանթեոնում այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձավ մամուլի հրապարակումներին, ըստ որոնց, «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորներ են դուրս գալու, հրաժարականներ են լինելու, այդ թվում հեռանալու է Լենա Նազարյանը:
Դիտարկմանը, որ Արթուր Վանեցյանի և Վալերի Օսիպյանի պարագայում մամուլի տեղեկությունները իրականություն դարձան, ԱԺ նախագահն արձագանքեց. «Ես չեմ ասում՝ ինչ գրվում է մամուլում, սուտ է: Ես ասում եմ՝ կոնկրետ այս դեպքում եւ այլ դեպքերում լինում են ոչ իրավացի տեսություններ, վարկածներ, դրանք որպես իրականություն մատուցելու համոզիչ փորձեր»:
Տեսանյութը՝ news.am-ի