Երևանի Լեո և Սարյան փողոցների խաչմերուկում գտնվող բազմաբնակարան շենքի շինարարության ժամանակ կոնտեյներից մարմարե սալիկներ բեռնաթափելու ընթացքում սալիկները շրջվել են, ինչի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածք է ստացել:
Տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշված վայրից տարբեր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 1986 թ. ծնված Վահրամ Գ.-ն, 1991 թ. ծնված Արմեն Դ.-ն, 1998 թ. ծնված Դավիթ Ս.-ն, Գարեգին Բ.-ն, Գևորգ Ա.-ն, 1988 թ. ծնված Գևորգ Ա.-ն և 1970 թ. ծնված Սարգիս Ղ.-ն:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Նախապատրաստվում են նյութեր: