ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Ռոդ Այլենդ նահանգի կոնգրեսական, Հայկական հարցերի հանձնախմբի անդամ Դեյվիդ Սիսիլինին (David Cicilline):
Տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Դեսպան Ներսեսյանը շնորհակալություն հայտնեց կոնգրեսականին՝ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի շրջանակներում ցուցաբերած աջակցության և հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը միտված երկարամյա գործունեության համար:
Դեսպան Ներսեսյանը կոնգրեսական Սիսիլինին ներկայացրեց Հայաստանի վերջին շրջանի ներքաղաքական զարգացումները` ընդգծելով ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումները: Կողմերը քննարկեցին նաև հայ-ամերիկյան գործակցության օրակարգի ընթացիկ հարցեր, այդ թվում` միջխորհրդարական կապերի ու փոխադարձ շփումների ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: