Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը մարտի 5-ին հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային պետական հեռուստառադիոընկերության (միավորում է 7 հեռուստաալիք, 6 ռադիոկայան, ինչպես նաև 5 մարզային հեռուստառադիոընկերություններ) ղեկավարության հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Բելտելեռադիոընկերության նախագահ Իվան Էյսմոնտի (Иван Эйсмонт) հետ կայացած զրույցի ընթացքում ընդգծվել է հայ-բելառուսական համագործակցության զարգացման տեղեկատվական ուղեկցման կարևորությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրային և Բելառուսի Ազգային հեռուստառադիոընկերությունների համատեղ նախագծերին առնչվող հարցերին։