«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը: Այս մասին փետրվարի 1-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:
«Հաշվի առնելով, որ երկրի հասարակական-քաղաքական օրակարգի թիվ 1 խնդիր է շարունակում մնալ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը, հանրային քննարկման ներկայացված ռազմավարակական փաստաթղթի և դրա իրականացման միջոցառումների ծրագրի վերաբերյալ կուսակցությունն այս փուլում ներկայացնելու է սկզբունքային համարվող մեկ առաջարկություն, որի ընդունման պարագայում կոռուպցիայի դեմ պայքարը կդրվի ինստիտուցիոնալ հենքի վրա, իսկ կոռուպցիայի դեմ պայքարում գրանցած արդյունքներն էլ կարճ ժամանակահատվածում տեսանելի կլինեն:
Խոսքը անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի ստեղծելու մասին է, որն օժտված կլինի կոռուպցիայի կանխարգելման, հակակոռուպցիոն կրթության և օպերատիվ-հետախուզություն, հետաքննություն, նախքննություն իրականացնելու գործառույթներով»,- գրել է Սամսոնյանը:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում 2018 թվականի դեկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետությանարդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմա-վարության և դրաիրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը: