ՀՀ ոստիկանության աշխատակիցները Երևանի Վարդանանց փողոցում հայտաբերել են ապօրինի թմրաշրջանառության մեջ կասկածվող 42-ամյա Վաչագան Մուրադյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, Մուրադյանը թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին: Կասկածյալի խուզարկությամբ հայտաբերվել է 15 գրամից ավելի քաշով ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, հեղուկով ներարկիչ ու դանակ:
Ըստ փորձաքննական եզրակացության` ափիոնին նմանվող մուգ զանգվածը հենց ափիոն էր:
Ոստիկանության աշխատակիցները Վաչագան Մուրադյանին ներկայացրել են դեպքի նախաքննությունը վարող մարմնին: Նրան մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: