«Փաստ» օրաթերթը գրում է.
«Թերթն այս օրերին բողոքներ է ստացել մի խումբ քաղաքացիներից, որոնք իրենց դժգոհությունն են հայտնում «Արաբկիր» բ/կ–ից, որը պատկանում է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին: Քաղաքացիների դժգոհությունը կապված է կենտրոնի ֆիզեոթերապիայի բաժնում տիրող վիճակի հետ: Ծնողների հավաստմամբ, հիվանդանոցի տնօրինությունը կտրուկ բարձրացրել է կոնսուլտացիաների գները՝ 5000 դրամից դարձնելով 10000, իսկ բուժման շաբաթական կուրսերը 4000–ից՝ 6000 դրամ: Ծնողներից մեկի խոսքով, իր դժգոհություններին տրվել են արհամարհական պատասխաններ՝ «եթե ուրիշ էժան տեղ գիտեք, տարեք, մեզ մոտ էս գներն են»:
Հավելենք, որ հիվանդանոցի այդ բաժանմունքի պացիենտները հիմնականում երեխաներ են, որոնք ունեն որոշակի նյարդային խնդիրներ ու տարբեր տրավմաներ, եւ նրանք, որպես կանոն, պարբերաբար պետք է անցնեն բուժման կուրսը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում