Փետրվարի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Հովտաշատ գյուղի սկզբնամասում ճակատ-ճակատի բախվել են Հովտաշատ գյուղի բնակիչ 37-ամյա Արտեմ Նիկողոսյանի վարած Daewoo մակնիշի 35 UZ 770 համարանիշի և Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 32-ամյա Արթուր Հարությունյանի վարած Nissan X-Trail մակնիշի 35 VM 564 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը Մասիսի, մի մասը Վաղարշապատի, մի մասն էլ «Էրեբունու» բժշկական կենտրոններ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։