Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ երկրին պետք չէ այնպիսի նախագահ, որը «ծնկի կգա Կրեմլի առաջ», այս մասին Պորոշենկոն գրել է Twitter-ի իր էջում:

«Ուկրաինացիներին պետք չէ նախագահ և գերագույն հրամանատար, որը ծնկի կգա Կրեմլի առաջ: Պետք չէ նախագահ ու գերագույն հրամանատար, որը ֆլիրտ կանի ու կքչփչա Պուտինի հետ: Մեզ պետք չէ նախագահ ու գերագույն հրամանատար, որը առաջինը կստորագրի կապիտուլյացիայի դադարեցման մասին փաստաթուղթը»,- ասել է Պորոշենկոն:

 

 

 

 
Встроенное видео