SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ փետրվարի 10-ին, Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Ջիվան Հարությունյանը:

Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 29-ին՝ Աբովյան քաղաքում գործող, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցների արդյունքում մի խումբ անձանց հետ հրազենային վնասվածք ստանալու հետևանքով:

Ջ. Հարությունյանը նախկին պատգամավորի ազգականն էր:

Կայքի տեղեկություններով, այս պահին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (վաչության պետ Գարիկ Ղուկասյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Բունիաթյանի), ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ Դավիթ Սարգսյանի) գլխավորությամբ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հետագա զարգացումները և հավանական վենդետան կանխելու ուղղությամբ:


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: