«Փաստ» թերթը գրում է.
«Հայաստանի կողմից Սիրիա հումանիտար միավորում ուղարկելու փաստը լուրջ աղմուկ բարձրացրեց մամուլում եւ սոցցանցերում: Նախօրեին էլ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ հայկական գումարտակը Սիրիայում գտնվում է հումանիտար առաքելությամբ, սակայն որոշակի իրավիճակում կարող է նաեւ ռազմական գործողության մասնակցել: Հասարակության շրջանում հարց է առաջանում, թե ինչո՞ւ հանկարծ հայկական կողմը մտավ այդ «թեմայի» մեջ:
«Փաստ» օրաթերթի տեղեկություններով, վարչապետ Փաշինյանն այդ կերպ փորձում է Ռուսաստանին սիրաշահել եւ կանխել Ադրբեջանի մուտքը ՀԱՊԿ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո այս հարցը Մոսկվայում նրա «դեմ է դրել» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ակնարկելով, որ ինքը դեմ չէ Ադրբեջանին տեսնել ՀԱՊԿ–ում, իսկ որպես այլընտրանքային տարբերակ առաջարկելով Սիրիայում որոշակի ակտիվություն ցուցաբերել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում