Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Ժաննա Անդրեասյանը։ 

Hraparak.am-ը գրում է, անտեղյակ ընթերցողին կարող է հետաքրքրել, թե ով է Ժաննա Անդրեասյանը եւ ինչպես է հայտնվել այս պաշտոնին։  Կայքը տեղեկացել է, որ նորաթուխ փոխնախարարը Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանի կինն է։

Կայքի հետ զրույցում Ղազարյանը չի ցանկացել մեկնաբանել իր կնոջ նշանակումը՝ ասելով․ «Ես չեմ մտնում էդ դաշտը, որովետեւ ես այդտեղ սուբյեկտիվ եմ»։