Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ժաննա Անդրեասյանը ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից, մեկ այլ որոշմամբ՝ նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:
Նշենք, որ Ժաննա Անդրեասյանը Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանի կինն է:
Նա Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս է, սոցիոլոգ, 2016 թվականից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է։
Ըստ տարածված տեղեկությունների՝ Անդրեասյանը նաև մասնակցություն է ունեցել որոշ սորոսական ծրագրերում: Չնայած այդ տեղեկությունների տարածմանը, նա հերքում է դրանք:
Հատկանշական է, որ ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալներ Լուսինե Սահակյանի և Արևիկ Անափիոսյանի անունները ևս կապվում էին Սորոսի հիմնադրամի հետ: Նկատենք՝ վերջին շրջանում նորանշանակ նախարարների ու մամուլի խոսնակների անունները մեծապես կապվում են նույն հիմնադրամի հետ: