Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պատրաստ է հանդիպել հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներ Արմեն Տեր-Սահակյանի և Արամ Խաչիկյանի հետ:
Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցմահ դատապարտյալների հետ կհանդիպի իր հերթական այցի ընթացքում:
«Կհանդիպեմ բոլոր դատապարտյալների հետ՝ անկախ նրանից՝ իրենք ինձ հետ հանդիպում ակնկալել են, թե ոչ, ու
անկախ նրանից՝ իրենք հացադուլի մեջ են, թե ոչ»,-ասաց Զեյնալյանը: