ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի պատասխանատու Սամսոն Գալստյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում չհերքեց ՀՀ Պետական վերահսկողության ծառայության 4 աշխատակիցների բերման ենթարկելու մասին լուրը: 

«Որևէ պարզաբանում մենք այս պահին չենք կարող տալ, առաջիկայում մեր քննչական դեպարտամենտը հայտարարությամբ հանդես կգա և կտրվեն բոլորին հուզող հարցերի պատասխանները»,- նշեց Սամսոն Գալստյանը և հավելեց, որ ավել ոչինչ չի կարող ասել:

Նշենք, որ խուսափողական նմանատիպ պատասխան էր տվել նաև ՊՎԾ պետի խոսնակ Զարուհի Մեջլումյանը՝ փոխանցելով, որ իրենք տեղյակ չեն ՊՎԾ-ում բերման ենթարկված աշխատակիցներից: 

Հիշեցնենք, որ «Analitik.am» լրատվամիջոցը երեկ տեղեկություն տարածեց, որ ՀՀ ԱԱԾ-ն բերման է ենթարկել ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում՝ ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչության պետերի՝ Դավիթ և Սամվել Ադյաններին:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ