Հայաստանին Եվրոպական Միության «Հովանոցային ֆոնդ»-ից տրվող գումարը 2019թ. էապես ավելանալու է: Այս մասին փետրվարի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Անցյալ տարի առաջին անգամ «Հովանոցային ֆոնդ»-ից Հայաստանը ստացավ 10 միլիոն եվրո, և սա քաղաքական ազդակ է, որովհետև «Հովանոցային ֆոնդ»-ի անդամ լինելն ավելի կարևոր է, քան այդ ֆոնդից ստացված գումարի չափը: 2019-ին ևս ՀՀ-ի համար կլինի օժանդակության ավելացում՝ «Հովանոցային ֆոնդ»-ից: Սա նորից շատ կարևոր քաղաքական ազդակ է, որ ԵՄ-ն մեծապես բարձր է գնահատում ժողովրդավարական և այլ զարգացումների ընթացքը»,- ասաց Սվիտալսկին:
ԵՄ դեսպանը հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին Հայաստանի Հանրապետությունը կկարողանա ավելի շատ օգտվել ԵՄ աջակցության տրամադրումից: