Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած խոշոր պայթյունն անդառնալի հետեւանքներ առաջացրեց տեղի բնակչության համար՝ խլելով բազմաթիվ մարդկային կյանքեր եւ անօթեւան ու առանց եկամուտի թողնելով բազմահազար տեղացիների, այդ թվում նաեւ Բեյրութում բնակվող մեր հայրենակիցներին։
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամը, անմիջապես արձագանքելով ստեղծված ծանր իրավիճակին, իր աջակցությունը ցուցաբերեց լիբանանահայությանը։
Օգնությունը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ բեռնափոխադրվեց անձամբ «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի՝ բարերար Արտակ Թովմասյանի կողմից։
 
Աջակցությունը հանձնվել է Լիբանանի վերականգնման միասնական հանձնախմբին, որը գործում է Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա Կաթողիկոսի հովանու ներքո եւ ղեկավարվում է Լիբանանի հայոց թեմի առաջնորդի կողմից։ Մարմնի կազմում են լիբանանահայ համայնքի երեք հարանվանությունների ղեկավարները, երեք քաղաքական կուսակցությունների ղեկավարները եւ երեք բարեսիրական կուսակցությունների ղեկավարները։ Ստացված աջակցությունը բաշխվում է հավասարափաչ՝ առավելագույնս թիրախավորված եւ արդյունավետորեն նպատակին ծառայեցնելու համար։
 
Բեյրութ այցի ընթացքում Արտակ Թովմասյանը հանդիպում ունեցավ Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ՝ ամփոփելու համար այցի եւ մատուցած աջակցության արդյունքները։ Դեսպանն իր երախտագիտության խոսքն ուղղեց բարերարին՝ հիմնադրամի կոմից ծավալվող գործունեության եւ ցուցաբերած օգնության համար։
Հանդիպման շրջանակներում քննարկվեցին նաեւ հետագա համագործակցության հեռանկարները՝ միտված աղետալի պայթյունի պատճառած հետևանքների վերացմանը եւ Լիբանանի վերականգնմանը։