ՀՀ նախագահի հրամանագրով Վահագն Աթաբեկյանը նշանակվել է Լիբանանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը' համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Վահագն Աթաբեկյանին նշանակել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեյրութ)»,-ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: