Այսօր՝ փետրվարի 26-ին, տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության նիստը: Նիստից հետո պատգամավոր Հակոբ Սիմիդյանը պատասխանեց լրագրողների հարցերին և ասաց, որ նիստի ժամանակ հիմնականում քննարկվել են Մարտի 1-ի հավաքի հետ կապված հարցերը:
Հարցին, թե ճի՞շտ են այն լուրերը, որ երթի համար մարդիկ են բերվելու պատգամավորը պատասխանեց. «Դուք մտածում եք, որ մենք մարդ բերելու հարց ենք քննարկել նիստի ժամանակ: Իհա՛րկե ոչ»:
Դիտարկմանը, թե մտավախություն չունե՞ն, որ հավաքին քիչ մարդ կլինի, քանի որ վերջին հանրահավաքի ժամանակ մարդկանց թիվն այնքան էլ մեծ չէր, պատգամավորը պատասխանեց, որ իրենք ոչ մի մտավախություն չունեն:
Այն հարցին, թե կառավարությու՞նն է պարտադրել, որ իրենց կուսակցությունը երթին մասնակցի, Սիմիդյանը պատասխանեց. «Ի՞նչ պարտադրանքի մասին կարող է խոսք լինել, այսինքն՝ ո՞նց պետք է պարտադրեին»:
Սիմիդյանը նշեց, որ մարդաշատ երթ են ակնկալում: