Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ ՀՀ Պետական վերահսկողական ծառայության երկու աշխատակիցներ Սամվել Ադյանը և Գևորգ Խաչատրյանն են ԱԱԾ-ի կողմից երեկ գիշերը բերման ենթարկված անձինք: Ինչպես նաև նշվում է, որ ձերբակալվածների մեջ է «Զորաշեն» ՍՊԸ-ի տնօրեն Տարոն Ավետիսյանը:
ՍՊԸ-ի աշխատակից Արթուր Կարապետյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում չհերքեց Տարոն Ավետիսյանի՝ բերման ենթարկման մասին լուրերը:
«Պարոն Ավետիսյանն այս պահին այնպիսի տեղում է, որ չի կարողանալու ձեր հեռախոսազանգերին պատասխանել, այ որ մի քանի օրից զանգահարեք, կկարողանաք խոսել իր հետ»,- այսպես պատասխանեց ՍՊԸ-ի աշխատակիցը մեր այն հարցին, թե ինչու չենք կարող խոսել տնօրեն Տարոն Ավետիսյանի հետ և մի՞թե ճիշտ է բերման ենթարկելու մասին լուրը:
Մեր այն դիտարկմանը, թե փաստորեն, գիտի՞ Ավետիսյանի գտնվելու վայրը, և ի վերջո՝ որտեղ է նա հիմա, ՍՊԸ-ի աշխատակիցը կրկնեց, որ մի քանի օրից զանգահարելու դեպքում միանշանակ կկարողանա