Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքէջում հայտատարություն է տարածվել մարտի 1-ին կազմակերպվելիք երթի վերաբերյալ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Մարտի 1-ին՝ ժամը 17:00-ին, Արտաշատի ելքի կամրջի և բետոնե մայրուղու սկզբնամասից կմեկնարկի ավտոերթ: Երթով կշարժվենք դեպի Ազատության հրապարակ, որտեղ տեղի է ունենալու «Մարտի 1»-ին նվիրված մեծ հավաք: Երթն առաջնորդելու է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը»: