Մայիսի 16-ին' ժամը 18:30-ին, Նախախորհրդարան ազգային-քաղաքական շարժումը Ազատության հապարակում հրավիրում է հանրահավաք։

 

«Հանրահավաքի ընթացքում Նախախորհրդարանը կներկայացնի երկրում ստեղծված նորգաղութային կախյալ վիճակի հաղթահարման, գործող ապազգային ռեժիմից ձերբազատման, անցումային շրջանի կառավարման և արտահերթ ընտրությունների կազմակերպման հարցեր։

 

Մայիսի 16-ին' ժամը 18:30, բոլորս դեպի Ազատության հրապարակ»,- ասվում է Նախախորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ: