Ես Մշակույթի նախարարության հետ խոսել եմ, ինձ ներկայացվել է, որ դա աշխատանքային սևագիր փաստաթուղթ  է: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով Համազգային թատրոնի և առհասարակ թատրոնների կրճատման  հարցին: 

«Ես մի բան կուզեմ մշակույթի ներկայացուցիչներին ասել, որ եկեք պահպանենք հանդարտություն, բոլոր հարցերը միասին կքննարկենք և ես չեմ կարծում, որ այստեղ խնդիրներ կլինեն: Ես արդեն այդ ուղղությամբ, մասնավորապես, ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հարցով արդեն զբաղվել եմ և լուծումներ կան և ես հիմա թատրոնների հետ կապված՝ այս պահին որևէ բան չեմ կարող ասել, որովհետև ես ինքս այդ փաստաթղթին ծանոթ չեմ»,-ասաց նախարարը: