Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և 238 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Նշված քրգործը հարուցվել է փետրվարի 24-ին Արշալույս գյուղի 17-րդ փողոցի 1-ին տնից կատարված գողության փաստով:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները իրենց գործընկերների հետ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Վաղարշապատի ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 47-ամյա Գագիկ Մուրադյանին:
Վերջինս կասկածվում է 3 անձանց հետ նշված գողությունը կատարելու մեջ:
Ոստիկանները գողացված ապրանքների մի մասը հայտնաբերել են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։