Այս երկու օրը ոմանք որոշեցին մահախոսական ինձ կարդալ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն՝ անդրադառնալով իր ղեկավարած կառույցում առաջացած սկանդալին:
«Ես ասեմ հետևյալը, որ գերեզմանոցում էլ լինեմ կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու Հայաստանի ազատության անկախության ու զարգացման համար»,-ասաց Սանասարյանը:
Դիտարկմանը, թե լուրեր կան, որ նա տեղյակ է եղել կոռուպցիայի մասին, Սանասարյանն ասաց. «Դուք հիմա ուզում եք, որ ես հաղորդում տամ հանցագործության մասին իմ վերաբերյալ: Նման բան չի կարող լինել»:
Սանասարյանը նշեց՝ անկախ նրանից՝ ով կլինի այդ պետական ծառայողը, օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն:
«Սամվել Ադյանն ու Գևորգ Խաչատրյանը Պետական վերահսկողության ծառայության օրինակելի և լավագույն աշխատակիցներից են: Այդ մարդկանց մեղքը պետք է ապացուցվի: Ես ԱԱԾ-ին և իմ գործընկերներին կոչ եմ արել պահպանել նախաքննական գաղտնիությունը և մուտիլովկաների դեմքով մարդկանց մոտ պետք նման ինֆորմացիաներ չհայտնվեն»-ասաց Սանասարյանը: