«Փաստ» թերթը գրում է.
«ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Ա. Ջուլֆալակյանը հայտարարագրել է հողամաս, երկու բնակարան, ինչպես նաեւ հասարակական նշանակության շինություն: Արսեն Ջուլֆալակյանը հայտարարագրել է նաեւ «MERCEDES-BENZ ML350 4MATIC» մակնիշի ավտոմեքենա: Հայտարարատու պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1000000 ՀՀ դրամ, 2000000 ՀՀ դրամ եւ 100000 ԱՄՆ դոլար:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 50 000 ԱՄՆ դոլար, 50 000 եվրո եւ 2 000 000 ՀՀ դրամ: Պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ՀՀ դրամով ստացված եկամուտի հանրագումարը կազմել է 450 000 ՀՀ դրամ: Նշված թվից 395 000 ՀՀ դրամը Ա. Ջուլֆալակյանը ստացել է աշխատավարձից, իսկ 55 000 ՀՀ դրամը՝ այլ եկամուտ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում