«Փաստ» թերթը գրում է.
«ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը (Խաչատուրյան) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Նարինե Թուխիկյանը հայտարարագրել է երկու բնակարան եւ առանձնատուն:
Ն. Թուխիկյանը հայտարարագրել է նաեւ «TOYOTA YARIS 1.3I» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա հանձնած փոխառությունները կազմել են 10000 ԱՄՆ դոլար, 8117 ԱՄՆ դոլար եւ 5390 ԱՄՆ դոլար: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցը կազմել է 188 250 ՀՀ դրամ: Հավելենք, որ մինչ ԱԺ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրվելը, Նարինե Թուխիկյանը զբաղեցնում էր Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում