Հնդկաստանն Քաշմիրում վերահսկողության գոտու մոտակայքում տեղի ունեցած ռմբակոծության համար մեղադրում է Պակիստանին: Հնդկաստանը հայտնում է 3 խաղաղ բնակչի զոհվելու մասին:
Հնդկաստանի ոստիկանությունը պնդում է, որ գիշերը Պակիստանի բանակը կրակ է բացել Ջամու և Քաշմիր նահանգի Պունչ շրջանի գյուղերից մեկի ուղղությամբ: Ականներից մեկն ընկել է բնակելի տան վրա՝ այն ամբողջությամբ ավերելով: Զոհվել են մայրը և նրա երկու երեխաները, ովքեր այդ պահին տանն են եղել:
Պակիստանի իշխանություններն իրենց հերթին հայտարարել են Հնդկաստանի կողմից «անկանոն ռմբակոծության» մասին: GEO TV հեռուստաընկերության տվյալներով զոհվել է մեկ երեխա, ևս մի քանի մարդ վիրավորվել է, ավերվել են մի շարք տներ: